kamee

փայնֆօն եւ օհ

մեգիի փաթեթով փորձեցի մի քանի օպերացիոն համակարգեր փայնֆօնի վրայ։ փորձեմ առաջին տպաւորութիւններովս կիսուել կապուած իրենց դիզայնի հետ։

sxmo

sxmo֊ն առաջինն էր, քանի որ շատ էր խօսուել իր մասին, ու ուզում էի փորձել։ քանի որ ես սիրում ու օգտագործում եմ x֊ը, որպէս իմ միջավայր, ինձ սկզբում շատ հաճելի էր տեսնել օրինակ թաբերը։ բայց յետոյ 10րոպէ ծախսեցի հասկանալու համար թէ ոնց օրինակ պէտք ա բացել մենիւն։

առաջին ռեակցիաս օրինակ էկրանի վրայ zoom անելը կամ կտտացնելը, կամ անկիններից դէպի կենտրոն գնալը, բայց ոչ մեկ չաշխատեց, յետոյ միամիտ volume up արեցի ու բացուեց մենիւն, մենիւում կարողանում էի արդէն էկրանին կտտացնել, ու հասկանում էր ինչ անի, ունէի աուդիօ, խցիկ, ծրագրեր, նէթ, ու որոշեցի կպնել վայֆային ու ֆայըֆոքս փորձել։ սարսափն սկսուեց, քանի որ nmtui֊ում չեմ հասկանում թէ ինչ ա պէտք անել, օրինակ սեղմել activate, բայց չի հասկանում թէ ինչ եմ անում, սեղմել Back, էլի չի հասկանում, volume down եմ անում, որ ցուցակի մէջ ընտրեմ, բայց ինչ֊որ թաբի մէջ հրամաններ ա կատարում, էկրանը բաժանում ա երկու մասի եւ այլն։ բացեցի ստեղնաշարը ու սեղմեցի Tab, պարզուեց հասկանում ա, ու թռչում ա մի հրամանից միւսը։ ու փաստօրէն ցուցակում շարժւելու համար ես պիտի էկրանի վրայ բացած ստեղնաշարում սեղմէի սլաքները։ տէնց շատ անյարմար էր, քանի որ եթէ ես ունեմ սենսորային էկրան, ես ուզում եմ ինքը հասկանայ, թէ ես ինչին եմ դիպչում, հակառակ դէպքում ֆիզիկական ստեղնաշարով հեռախօս էի վերցնելու։ իսկ էսպէս բացել ստեղնաշար, որն էկրանիդ կէսն ա ու անյարմար ա՝ իմաստ չունի։ բացի դրանից երբ մի թաբում ասենք 10հատ յաւելուած եմ բացում, ինձ յետոյ բարդ ա իրենց փակելը, ես կարող եմ օրինակ սէյլֆիշում իրենց մի հպումով դէն նետել, իսկ էստեղ խնդիր ա։ նաեւ դինամիկ չի, ես օրինակ եթէ նոյնիսկ ստեղնաշարի սլաքներով գնամ դէպի ցուցակի սկիզբ՝ էնտեղից վերջ չեմ կարող թռչել, ես պիտի էլի սկզբից հերթով գնամ դէպի վերջինը։

ուզում էի փորձել կարո՞ղ եմ օրինակ երգ լսել, ձայն չկար սկզբում փորձեցի կողքի կոճակներով բարձրացնել, պարզուեց դա նաեւ ուրիշ հրաման ա, ու հեռախօսիս էկրանը սեւացաւ։ ականջակալներով էլ լսել չեղաւ, առհասարակ, քանի որ ձայնի խնդիրը դեռ շարունակում ա մնալ բոլոր համակարգերում, ապա օքէյ եմ դրա հետ։

նաեւ, էկրանի չափը կարծես հաշուի չի առնուած օրինակ ծանուցում տալիս, որ օրինակ ֆֆ֊ն արդէն ռան եղած ա, երկու անգամ հրաման տուեցիր։ ու տէնց էկրանին բացուում ա ծանուցում, որը ընթեռնելի չի, ու որտեղ չես կարող իմանալ թէ օրինակ ինչ պէտք ա անես, եթէ ծանուցման տեքստը չգիտես։

ընդհանուր առմամբ իմ խնդիրը միայն օգտատիրոջ յարմարութիւնն էր, էստեղ ես ունէի նախապէս տեղադրուած աշխատող բրաուզեր, խցիկ, լապտէր, նաեւ համեմատած օրինակ ինձ մօտ լռելեայն եկած մանջարոյի՝ շատ թեթեւ էր։ ձեռքիդ մէջ էլ ես զգում, որ շատ վատը չի, ասենք օգտագործելիս հեռախօսը չի սկսում ափդ այրել։

էս պահին չեմ փորձել այլ ծրագրեր եւ այլն, զուտ առաջին փորձառութիւնս էր որպէս օգտատէր, ու թէ որքանով ա ինտուիտիւ։ բայց նաեւ, քանի որ sxmo֊ն x ա օգտագործում, հետեւաբար այն աւելի պարզ ու հէշտ ա իրեն կարգաւորել ու ինձ յարմարեցնել, բայց քանի որ խոշոր հաշուով ինքը նախագծուած չի հեռախօսի համար, ապա ինձ որպէս հեռախօս օգտագործողի անյարմար ա, ես ունեմ x իմ նոթերի վրայ, ու մեծ էկրանի վրայ աւելի յարմար բան՝ քան օրինակ dwm֊ն ա՝ անհնար ա պատկերացնել։ հեռախօսի համար՝ չէ, կներես։

մաեմօ

էլի, ես ուզում եմ հեռախօս, որ ձեռքումս ունենամ ու իր օսը լինի իր դիզայնի համար յարմար։ մաեմօն հպումների համար բաւական անյարմար ա, նոր հեռախօսներից, եթէ օրինակ նոկիա չլինի, այլ նոր՝ օրինակ, pro1 X, cosmo communicator, կամ պատեաններ կան փայնֆոնի՝ ստեղնաշարով, ապա երեւի մաեմօն շատ յարմար կը լինի։ նման սարքի համար երեւի արժի փորձել։ օլդ սքուլ դիզայնը շատ գրաւիչ ա, ու ինքն էլ էր բաւական թեթեւ, բայց թերեւս ձեռքում պահելու ու օգտագործելու համար՝ յարմար չի։ նաեւ տպելն ա անյարմար։

mobian, luneos, manjaro, ubuntu touch

luneos֊ն էլ էր հետաքրքիր, էլի մոբայլի համար դիզայն արած էր, զգացւում էր, շատ ծանր էր բայց, սկսեց հեռախօսը ձեռքում ահաւոր տաքանալ ու բղաւել երբ որոշեցի խցիկը փորձել։ առհասարակ, պէտք ա միշտ յիշել, որ փայնֆոնի երկաթը շատ թոյլ ա, նման ծանրութիւնների տակ իրեն չարժի դնել։

որքան հասկանում եմ, մնացած օհ֊երը մոբիանի դիզայնով են, ու բաւական ծանր։ կարծես փորձել են օգտատէրերին արդէն ծանօթ դիզայն անել, ու օրինակ իմ մանջարօն եկել էր լռելեայն յաւելուածներով՝ տելէգրամ, գուգլ քարտեզներ եւ այլն։ ու ես դրա կարիքը չունէի, ու երեւի իրենք էլ՝ իրենց թիրախային լսարանը չի գնում իրենց գուգլ քարտեզների կամ տելէգրամի համար։ ու շատ նմանատիպ դիզայնով ստացել են ծանր համակարգ, որը դժուար ա օգտագործել, պարբերաբար թարթող ու սեւացող էկրան, էներգիայի պահպանման վատ ռեժիմ, վատ աշխատող, հիմնականում չկպնող վայֆայ եւ այլն։ ու հետաքրքիր ա, որ նման խնդիրները միւսները չունեն հիմնականում։ ու շատ ահաւոր ա, որ էդպիսին էր ինձ մօտ լռելեայն տեղադրուածը։ բայց իրականում շատ վատ չի, քանի որ առաւելութիւնն այս հեռախօսի այն ա, որ ինքն իրօք քոնն ա, ու եթէ դուրդ չի գալիս՝ փոխիր։ բայց որպէս լռելեայն օհ ես օրինակ կը դնէի sxmo֊ն, քանի որ եւ հիմնականում մոդուլներն աշխատում են, եւ թեթեւ ա, եւ հէշտ կարգաւորուող։ կարելի ա աշխատել իր վրայ աւելի շատ։

նշեմ նաեւ, որ ubuntu touch֊ի դիզայնը շատ վերջն էր, յարմար ու սիրուն ինտէրֆէյս ունէր, ու նաեւ աւելի հասկանալի էր, թէ ոնց ա պէտք վարուել իր հետ։ ձեռքիդ տակ ունես անհրաժեշտութիւններդ, խցիկի խնդիրը չհաշուած, բայց սովորական օգտատէրերի համար աւելի գրաւիչ կամուրջ ա։ չեմ զարմանում, ուբունտու ունեցող հեռախօսներն էլ շուկայում շատանում են քիչ֊քիչ, բնական ա, որ իրենք կարող են ժամանակ ծախսել ու դիզայն անել։

սէյլֆիշ

սէյլֆիշը ամէն անգամ վերցնելիս էնդորֆիններս սկսում են բարձրանալ։ չնայած նրան, որ ես ունեմ լիքը հասանելիութիւնների խնդիր էստեղ, բայց շարունակում եմ նախապատուութիւնը իրեն տալ, քանի որ նախ ինձ քիչ բան ա պէտք հեռախօսից՝ հիմնականում կարդալու, ու ես ուզում եմ դա անելիս ունենալ օհ, որը մտածուած ա, ու սիրուն դիզայն արած, ու թերեւս միայն էդ առաւլեւութեան պատճառով՝ ես իրեն եմ ընտրում, քանի որ շատ ինտիուտիւ ա, երկու րոպէ ծախսելով ուղեցոյցի վրայ արդէն կարելի ա նկատել իր ճկունութիւնը։ էս պահին շարունակում եմ ունենալ դիտարկչի խնդիր, ու չգիտեմ գուցէ հնարաւոր ա այն հեշտ շտկել, բայց ես հիմնականում չեմ օգտագործում իրեն։ իսկ ինձ ինչ պէտք ա՝ հիմնականում ունենում եմ։ էստեղ էլ ունեմ աուդիօ խնդիր, բայց դա առհասարակ խնդիր ա, մանջարոյում չունեմ միայն, բայց այնքան վատ որակի ա, որ կարելի ա ասել չունեմ։ դեռ շարունակելու եմ սէյլֆիշ օգտագործել, քանի որ իր դիզայնն ինձ աւելի յարմար ա քան նոյնիսկ մասսայական օգտագործման ու անազատ անդրոիդինը կամ այօսինը։ չնայած ինքն էլ բաւական մաքուր չի, բայց դեռ աւելի լաւ այլընտրանք չունեմ։


ընդհանուր առմամբ սա առաջին հայեացքն էր միայն յարմարութեան ու առաջնահերթութիւնների մասին, այս պահին փորձում եմ ինձ համար անհրաժեշտ որոշ յաւելուածների վրայ, ու գուցէ ժամանակի հետ զգամ, որ օրինակ սէյլֆիշի համար յարմար չի գրելն ու տեղափոխուել այլ տեղ, այս պահին ամենայարմար այլընտրանքը սէյլֆիշին միայն sxmo֊ն եմ տեսնում, չնայած իր անյարմար դիզայնին։ իսկ առհասարակ, փայնֆօնի վրայ թեթեւութիւնն օգտագործածդ օհի շատ արագ ես զգում, քանի որ ինքն ունենալով շատ թոյլ երկաթ՝ ֆիզիկապէս շատ վատ ա արձագանգում ծանր համակարգերին կամ յաւելուածներին, այս առումով թէկուզ ամենալաւ օհը եթէ թեթեւ չեղաւ՝ անհնար ա լինելու լիարժէք օգտագործել։

բայց նաեւ ցանկանում եմ նշել, որ լինելով շատ էժան շուկայում միւս հեռախօսների համեմատ, այն բնաւ ահաւորը չի, ու նաեւ լայն սպառման համար նախատեսուած չի։ իսկ եթէ ցանկանում էք ունենալ լրիւ ձեր ձեռքի տակ բաց խաղալիք՝ աւելի լաւ բան անհնար ա ձեռք բերել։